ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել է դադարեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի` Վաշինգտոնում գտնվող գլխավոր գրասենյակների գաղտնալսումը:
Ըստ Reuters-ի աղբյուրի` ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի գրասեյնակներում գաղտնալսումը դադարեցվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի գաղտնալսումը դադարեցնելուն զուգահեռ, այսինքն` սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին:
Ավելի վաղ Սիպտակ տունը պաշտոնապես հայտարարել էր, թե ԱՄՆ-ն չի հետեւում ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի էլեկտրոնային փոստերին, գրում է «lenta.ru»-ն:
Սպիտակ տունը վերանայում է իր հետախուզական գործողություններն այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել զանգվածային գաղտնալսման վերաբերյալ: Պարզվել էր նաեւ, որ ԱԱԳ-ն գաղտնալսել էր աշխարհի 35 առաջնոդների հեռախոսները: Խոշոր սկանդալի պատճառ էր դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսի գաղտնալսման վերաբերյալ տեղեկությունը: Այդ կապակցությամբ գերմանական խորհրդարանը մտադիր է սեփական քնությունն անցկացնել:





























