New York Times թերթը լուրջ դավադրություն է բացահայտել Սպիտակ Տանը, որի էությունը ԱՄՆ փոխնախագահին փոխարինելն է եղել:

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Բարաք Օբամայի շրջապատը մտադիր էր Ջո Բայդենին փոխարինել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնով՝ դա հիմնավորելով վերջինիս առավել ճանաչված լինելով:

Այս փոփոխության կողմնակիցների շարքում Օբամայի նախկին խորհրդականներն են եղել, որոնք ներկայումս պաշտոնանկ են արվել:

Սպիտակ Տան աշխատակազմի նախկին աշխատակից Բիլ Դեյլին լրատվամիջոցներին հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ այդպիսի տարբերակ քննարկվել է: