ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճը շարունակելու է գործել՝ որպես Կոնֆերենց դահլիճ, այն բուֆետի վերածելու պայմանավորվածությունը չեղյալ է համարվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ լրատվական բաժնի պետ Կարեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ համալսարանը կշահագործի հին բուֆետները: Իսկ թե ինչով է պայմանավորված Կոնֆերենց դահլիճը բուֆետ չդարձնելու որոշումը, Կարեն Գրիգորյանն ասաց, որ հաշվի են առել ուսանողների տեսակետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՊՀ ուսանողները հոկտեմբերի 29-ին հավաքվել էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատի դիմաց եւ պահանջում էին Կոնֆերենց-դահլիճը բուֆետ չդարձնել։




























