Կանադական խոշորագույն քաղաք Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը պաշտոնաթողության պատճառ չի տեսնում, անգամ մարիխուանայի հետ կապված սկանդալից հետո: Պաշտոնական մեղադրանքներ նրան առայժմ չեն ներկայացվել, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով BBC-ն:
Կանադական ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ունի տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է Ֆորդը Մարիխուանա ծխում:
Ավելի վաղ Ֆորդը հերքում էր տեսագրության առկայությունը, իսկ ոստիկանությունը պնդում է հակառակը:
Տորոնտոյի ոստիկանապետն ընդգծել է, որ հիասթափվել է՝ տեսագրությունը տեսնելով: Ընդ որում, նա նշել է, որ տեսագրությունը թույլ կտա պաշտոնական մեղադրանք ներկայացնել քաղաքապետի դեմ:





























