Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում երեխան 40 տարվա ազատազրկման է դատապարտվել նեոնացիստական հայացքներով հայտնի հոր սպանության համար, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Los Angeles Times-ը:
2011թ. հունվարին Ջեֆրի Հոլի 10-ամյա որդին կրակել է հոր վրա, երբ վերջինս բազմոցին քնած է եղել: Հայտնի է, որ հայրը դաստիարակության կոշտ մեթոդների կողմնակից էր եւ հաճախ էր ծեծում որդուն:
Դեռահասին մեղավոր են ճանաչել: Դատավորը համաձայնել է դատախազի այն պնդմանը, թե տղան հակված է բռնության եւ շրջապատի համար վտանգավոր է:
Դատարանը նշել է, որ երեխան օրինավոր վարք դրսեւորելու պարագայում արդեն յոթ տարուց կարող է վաղաժամկետ ազատվել:
Ամբաստանյալի փաստաբանը հայտարարել է, որ դեռահասը սոցիալական եւ զգացմունքային խնդիրներ ունի, ինչպես նաեւ արտասանական ապարատի եւ տեսողության հետ կապված բարդություններ: Ազատվելուց հետո նա վերականգնման կարիք կունենա:





























