Ամենաշատ ռասիստները զենք ունեցող սպիտակամորթ ամերիկացիների թվում են, պարզել են Մանչեսթրի համալսարանի բրիտանացի գիտնականները:

Նման եզրակացության նրանք եկել են հանցագործությունների մասին տեղեկատվության վերլուծությունից հետո, որոնք առանձին նահանգներում ռասսայական խտրականության հողի վրա էին:

Մասնավորապես հաջողվել է պարզել, որ ամենաշատ ռասիստները սպիտակամորթ տղամարդ-պահպանողականների թվում են, ովքեր հանդես են գալիս զենքի վաճառքի կանոնների խստացման դեմ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Նման մարդիկ, ինպես պարզել են գիտնականները, մեծամասամբ ապրում են հարավային նահանգներում ու ակնհայտ համաձայն չեն Բարաք Օբամայի վարած քաղաքականության հետ: