Որոշ ադրբեջանցի պատգամավորներ հաշմանդամներ են դարձել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Միլլի Մեջլիսի սոցիալակա քաղաքականության կոմիտեի նախագահ Հադա Ռաջաբլին, որոշ նախկին պատգամավորներ, կեղծելով փաստաթղթերը, հաշմանդամություն են ստանում:
Այս պահին 34 նախկին պատգամավոր հաշմանդամության թոշակ է ստանում: Բանն այն է, որ պատգամավորության ընթացքում հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք նպաստ են ստանում այդ ընթացքում ստացած աշխատավարձի 80 տոկոսի չափով: Սա հաշմանդան դառնալու հիմնական պատճառն է: Հաշմանդամ նախկին պատգամավորների թվում են Ջհանգիր Հուսեյինովը, Ջամիլ Հասանլին, Յաշար Ալիեւը, Վիդադի Մամեդովը:





























