29-ամյա Լ. Բ.-ն, աշխատելով որպես մատուցողուհի, նպաստել է պոռնկության տարածմանը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
29-ամյա Լ. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունվարի 28-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով Իջեւան քաղաքի Վասիլյան 7 հասցեում գտնվող շոգեբաղնիքում որպես մատուցողուհի, շոգեբաղնիքը պարբերաբար պոռնկությամբ զբաղվելու համար հաճախորդ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, տրամադրել է Իջևան քաղաքի բնակչուհիներ, մարմնավաճառներ` Ն Ս-ին, Ա Գ-ին,Ա Ղ-ին` դրանով իսկ նպաստելով պոռնկության զբաղվելուն:
Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու եւ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով: Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 6-ին:





























