Ճապոնական Հոնսյու կղզու արեւելքում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել երկրաշարժ 5.0 մագնիտուդ ուժգնությամբ: Ցունամիի առաջացման վտանգ չկա:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:25-ին(Երեւանի ժամանակով 09:25-ին): Էպիկենտրոնը գտնվել է Իբարակիի պրեֆեկտուրայի մոտակայքում: Երկրաշարժի օջախը երկրի մակերեւույթից 70 կիլոմետր խորության վրա էր:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մինչեւ չորս բալ ուժգնությամբ ցնցումները զգացել են ճապոնական 13պրեֆեկտուրաներում, այդ թվում նաեւ Տոկիոյում, Տիբա, Սայտամա, Կանագավա, Ֆուկուսիմա եւ ահլ պրեֆեկտուրաներում: որոշ քաղաքներում շենքեր են տեղաշարժվել: Երկրաշարժի հետեւանքով ավերածությունների, զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:





























