Ստավրոպոլում ուկրանական պետհամարանիշներով Renault մակնիշի միկրոավտոբուսը բախվել է Mercedes մակինիշի երթուղային ավտոբուսին, որը մանկական ֆուտբոլային ակումբը Դաղստանից տեղափոխում էր Սոչի: Ավտոբուսում գտնվում էր 35 մարդ, այդ թվում վարորդն ու մարզիչը:

Պատահարի հետեւանքով զոհվել է չորս մարդ: Renault-ում մահացել են վարորդն ու երկու ուղեւորները: Mercedes-ում զոհվել է մանկական ֆուտբոլային ակումբի մարզիչը: Վիրավոր երկու ուղեւորների վիճակը գնահատվում է ծանր:

Ինչպես հաղորդում է Life News-ը, Renault-ի վարորդը ղեկին քնել է: Պետավտոտեսչության տվյալներով՝ մինիվենի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի: Renault-ի բոլոր ուղեւորները Ադրբեջանի քաղաքացիներ են: