Երեւանի Րաֆֆու փողոցում նոյեմբերի 3-ին, ժամը 19.00-ին, իրար են բախվել 1983 թ. ծնված Գոռ Մ.-ի վարած «Մերսեդես» եւ «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենաներ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել Գոռ Մ.-ի եւ «Ֆորդ»-ի վարորդի ու երեք ուղեւորների միջեւ, որի ժամանակ վերջիններս ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Գոռ Մ.-ին, պատճառել վնասվածքներ եւ հեռացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 1978 թ. ծնված Վահե Ս.-ն, իսկ ուղեւորները` 1980 թ. ծնված Կարեն Պ.-ն եւ 1979 թ. ծնված Արման Ս.-ն, որոնք ներկայացել են բաժին:

Կատարվում է հետաքննություն: