Վրաստանի նախագահի հավլաբարյան պալատը, ենթադրաբար կտրամադրվի Տեխնոլոգիական համալսարանին: Այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիդ Սագանելիձեն՝ «Կվիրիս Պալիտրա» պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է «Գրուզիա On-line»-ը:
Նրա խոսքով՝ նույն շենքում տեղակայված կլինեն ցուցասրահ, ձեռագրերի ցուցահանդես եւ հանդիպումների սրահ: «Այդ ամենը կծառայի ի շահ ժողովրդի, այլ ոչ թե մի մարդու»,-հայտարարել է Սագանելիձեն:
Ինչ վերաբերում է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, ապա Սագանելիձեի խոսքով՝ նա աշխատելու է Անտոնելի փողոցում տեղակայված նստավայրում, որտեղ ներկայումս վերանորոգում է ընթանում:





























