Ֆրանսիական Բորդո քաղաքում մի խումբ երիտասարդներ կրկեսից լամայի են առեւանգել, գրում է Metro-ն: Երիտասարդներն այդ քայլին գնացել են գիշերային ակումբում հարբելուց հետո:
Սերժ անունով արու լամային ժամեր շարունակ ման են տվել քաղաքում, անգամ՝ տրամվայ են նստեցրել: Կենդանու մասին ոստիկանությունն է հաղորդել ինքը տրամվայի վարորդը: Սակայն առեւանգիչներին միանգամից չէ, որ հաջողվել է ձերբակալել, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Չարագործներին ձերբակալել են այն բանից հետո, ինչ նրանք կենդանուն կապած են թողել սյունից, իսկ իրենք՝ հեռացել են: Ընկերախումբը մի քանի ժամ անցկացրել է ճաղերի հետեւում: Շուտով նրանց օրինախախտման համա մեղադրանքներ կներկայացնեն:
Ներկայումս կենդանին կրկեսում է եւ իրեն լավ է զգում:





























