Իսպանացի ոստիկանները ձերբակալել են իրենց երկու գործընկերներին, որոնց կասկածում են երկրի ԱԳ նախկին նախարարի ընկերություններից մեկի գրասենյակից միլիոն եվրո գողանալու մեջ, գրում է The Local-ը:

Հետաքննության կարծիքով՝ չարագործները թափանցել են Matutes հոլդինգի կենտրոնական գրասենյակ, կոտրել են չհրկիզվող պահարանն ու այնտեղից հանել 990 հազար եվրո: Դրանից հետո նրանք փախուստի են դիմել, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ոստիկաները կարողացել են արագ գտնել կողոպտիչներին, ձերբակալել նրանց ու վերադարձնել գողացված գումարը: Հետաքննությունը ենթադրում է, որ ձերբակալվածները հանցակիցներ են ունեցել, որոնց որոնումները շարունակվում են:

Matutes հոլդինգը զբաղվում է շինարարությամբ, հյուրանոցային բիզնեսով, ինչպես նաեւ անշարժ գույքի վաճառքով: