Նոյեմբերի 1-ին կայացել են ՀՀ արդարադատության խորհրդի նիստ: Նիստը քննարկել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի Վազգեն Ռուբենի Ռշտունու լիազորություններն՝ իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ հարցը:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, Արդարադատության խորհուրդը որոշել է առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահին` դադարեցնել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Ռուբենի Ռշտունու լիազորություններն` իր դիմումի համաձայն:

Նշենք, որ Ռշտունին անցնելու է այլ աշխատանքի՝ Հայաստանի դատախազության համակարգում: