Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մտադիր է եւս մեկ «սահմանազատող պատ» կառուցել: Այն կձգվի Մեռյալ ծովի երկայնքով մինչեւ երկրի հարավային Էյլաթ քաղաք:
Նոր պատի շինարարությունը նախատեսվում է Սինայի թերակղզու՝ Եգիպտոսի սահմանի հատվածում նմանատիպ կառույցի շինարարության ավարտից հետո, գրում է Իսրայելի Maariv թերթը:
Իսրայելի պաշտոնյաները հաստատել են այն լուրը, ըստ որի այդ հարցը քննարկվել է, սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունվել, հաղորդում է Russia Today-ը:
Ներկայումս Իսրայելում գոյություն ունեն նման մի քանի կառույցներ. Մի պատը` Եգիպտոսի սահմանի երկայնքով, մյուսը` 51 կմ երկարությամբ, Գազայի հատվածի շուրջ: Շուտով եւս մեկը կկառուցվի Իսրայելի եւ Հորդանանի միջեւ: Նոր պատ է կառուցվում նաեւ Լիբանանի եւ Սիրիայի սահմանին: Իսկ ամենահայտնի այսպես կոչված «բաժանարար պատը» եզերում է երկրի տարածքը` Հորդանան գետի Արեւմտյան ափում:





























