Թաիլանդում խորտակված ջերմանավի կապիտանը ալկոհոլ եւ թմրանյութեր է օգտագործել: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է թաիլանդական պետական MCOT տեղեկատվական գործակալությունը:

Այլ մանրամասներ չեն ներկայացվում: Նշվում է նաեւ, որ նավաբեկության պատճառը կարող էր լինել ջերմանավի եւ ստորգետնյա ժայռի բախումը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Թաիլանդական Պատտայա քաղաքի ոստիկանությունը նոյեմբերի 4-ին ձերբակալել է 48-ամյա կապիտանին:

Առաջիկայում տղամարդուն պաշտոնական մեղադրանքներ կներկայացվեն՝ իր ծառայողական պարտականություններն անփութորեն կատարելու համար: