Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, նոյեմբերի 4-ին, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 40-ամյա Համլետ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 16-ից ՌԴ Կոմիի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեղադրանքով: