ԿԺԴՀ Ներկայիս աառաջնորդ Կիմ Չեն Ընի հարազատ մորաքույր Կո Յոն Սուկը ամուսնու հետ փախել է ԱՄՆ եւ ներկայումս ամերիկյան իշխանությունների հովանու ներքո է: Առաջնորդի բարեկամուհին ներկայումս ԱՄՆ-ում բնակվում են կեղծ անուններով եւ պլաստիկ վիրահատությունների միջոցով արտաքինը փոխած:

Նման սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել հարավկորեական «Չունան Իլբո» պարբերականը:

Կորեացի առաջնորդի բարեկամուհին դիմել է Շվեյցարիայում ԱՄՆ դեսպանատանը՝ այդ երկրում ապաստան ստանալու խնդրանքով, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»: