Կոլորադո նահանգի կենտրոնական Դենվեր քաղաքի դպրոցի շենք զինված անձինք են ներխուժել:

Զինված անհայտ անձանց դպրոցի տարածքում տեսել են կեսգիշերին  (Երեւանի ժամանակով 11:00-ին):  Ոստիկանությունը շրջափակել է դպրոցը, հայտնի է նաեւ, որ դեպքի վայր է ժամանել հատուկ ջոկատը, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Տեղական թերթի լրագրող Ռայան Փարքերը Twitter-ի իր միկրոբլոգում նաեւ հայտնել է, որ տվյալներ ունի «մեծ ուսապարկերի մասին», որոնք եղել են անծանոթների մոտ: Հնարավոր է՝ խոսքը նաեւ պայթուցիկ սարքերի տեղադրման մասին է, այդ պատճառով դեպքի վայր են ժամանել նաեւ պայթյունատեխնիկները:

Կասկածյալներից բացի դպրոցում ոչ ոք չկա, քանի որ այս պահին Դենվերում գիշեր է, նշում է «ՌԻԱ Նովոստին»: