Բանգլադեշի դատարանը նոյեմբերի 5-ին մինչեւ 14 տարի ազատազրկման է դատապարտել երկու հարյուր մեղադրյալների՝ կապված 2009-ին սահմանապահների խռովության հետ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Dhaka Tribune պարբերականը հաղորդում է, որ 271 մարդ արդարացվել է, քանի որ դատարանը մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները բավարար չի համարել:
Դատական նիստի անցկացման շինության հարակից շրջանում հասարակական կարգը ապահովել է մոտ երկու հազար ոստիկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























