Ամերիկյան առեւտրի կենտրոնում կրակոցների կասկածյալին՝ 20-ամյա Ռիչարդ Շուպին, մահացած են գտել, հայտնում են Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքի ոստիկանությունից: Նախնական տվյալով՝ նա ինքնասպան է եղել:
Ավելի վաղ Փարամուսի քաղաքապետ Ռիչարդ Լաբարբյերան հայտարարությամբ էր հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ոչ ոք չի տուժել:
Առեւտրի կենտրոնում կրակոցներ էին հնչել ուշ երեկոյան՝ փակվելու ժամանակ:
Ականատեսները պատմել էին, որ կրակողը սեւ էր հագած եւ զինված էր հրացանով: Մի քանի հարյուր ոստիկաններ շրջապատել էին առեւտրի կենտրոնի շենքը եւ տարհանել: Այցելուների եւ վաճառողների մի մասը, որոնք կրակոցների պահին շենքում էին գտնվել, թաքնվել էին խանութներում եւ հանդերձարաններում, հայտնում է ՆՏՎ-ն:
Ոստիկանական գործողությունից մի քանի ժամ անց կասկածյալի մարմինը հայտնաբերվել է քաղաքի առեւտրային պահեստներից մեկում: Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնում է, որ նա ինքնասպան է եղել:





























