Մի շարք ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ շարունակում են հետաքրքրվել մագնեզիումի ստացման հայկական տեխնոլոգիայով: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել «Հայկական զարգացման գործակալության» տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ «Ռոսնանոյի» թիմը, որն ավելի վաղ հետաքրքրված էր նախագծով, այժմ չի դիտարկում այն: «Նրանք ասել են, որ այժմ «Ռոսնանոն» ավելի շատ է կենտրոնացել ներքին ծրագրերի վրա»,-նշել է Հարությունյանը:
Իսկ ֆրանսիացի մասնագետները շարունակում են հետաքրքրվել: «Խնդիրն այն է, որ նրանք ցանկանում են փոփոխել արտադրությունը: Հայկական տեխնոլոգիան ենթադրում է փոշի, ֆրանսիացիները ցանկանում են բրիկետների տեսքով արտադրանք թողարկել: Դա ենթադրում է արտադրության տեխնոլոգիայի փոփոխություն»,-ընդգծել է նա:




























