Օդեսայում նոր սկանդալ է հասունացել. օրեր առաջ կիբերհանցագործությունների դեմ պայքարի Կիեւի վարչության աշխատակիցներն ու քաղաքի ոստիկանները բացահայտել են հերթական ընդհատակյա պոռնոստուդիան: Սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է վերջին ամիսների ընթացքում:
Այս անգամ 12 գաղտնի տեսախցիկներ, որոնք տեղադրված են եղել հանդերձարաններում, զուգարաններում ու արհեստական արեւայրուքի սարքերում, հայտնաբերել են ՎԻՊ-սոլյարիում, որն այցելել են Օդեսայի հայտնի քաղաքական գործիչների ու գործարարների կանայք ու աղջիկները:
Տեսանյութերն անմիջապես օնլայն փոխանցվել են արտերկիր՝ Եվրոպա եւ ԱՄՆ, որտեղ ցանկացողները մի քանի դոլարի դիմաց կարողացել են հետեւել օդեսացի կանանց բարեմասնություններին, հաղորդում է «Սկանդալի.Ռու»-ն:
Հանցավոր խումբն ունի ութ անդամ: Բացի պոռնոբիզնեսից, նրանք այլ հանցավոր գործունեություն էլ են ծավալել: Այս մասին հաղորդել է ուկրաինական դատախազության աղբյուրը:





























