Մեկ ժամ քաղաքապետին սպասելուց հետո այսօր՝ նոյեմբերի 5-ին, Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բնակիչները հեռացան նոր կառուցվող բարձրահարկ շենքի շինհրապարակից:
Բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրեն քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն էր տեղեկացրել հանդիպման մասին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ին ասաց, որ քաղաքապետի օրակարգում նման հանդիպում նախատեսված չի եղել:
Հիշեցնենեք, որ Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բնակիչները բողոքում են «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի դեմ, որն իրենց շենքերի բակում՝ նախկին կաթսայատան տեղում, բազմաֆունկցիոնալ շենք է ցանկանում կառուցել: Բնակիչները նամակով դիմել են քաղաքապետին, բայց նամակի պատասխանը դեռ չեն ստացել:



























