«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից նախաձեռնության» անդամներին, ովքեր հոկտեմբերի 9-ից ամենօրյա ակցիաներ են կազմակերպում «Փակ շուկայի» պահպանման համար, նոյեմբերի 5-ին Մաշտոցի պուրակում դիմավորել են ավանակներ:

Ավանակներին պուրակ են բերել դեղին գլխարկով տղամարդիկ, որոնք, ակտիվիստների խոսքով, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ են։

Կենդանիների վրա պաստառներ են փակցված` «պայքարում ենք օլիգարխի դեմ» գրությամբ։