Երկու ուղեւորների եւ ավտոբուսի վարորդին սպանած սուդանցի կասկածյալին պատրաստվում էին արտաքսել Նորվեգիայից:
Ըստ VG-ի՝ սուդանցին Նորվեգիայում ապաստան է խնդրել եւ ապրել է փախստականների ժամանակավոր կացարանում: Նա պետք է ինքնուրույն, առանց հսկողության հասներ Օսլո եւ հեռանար երկրից, հայտնում է ՏՎՑ-ն:
Հիշեցնենք, որ դանակով զինված տղամարդը նոյեմբերի 4-ի երեկոյան փորձել էր երկրի արեւմուտքում ավտոբուս առեւանգել:
Հանցագործի զոհ են դարձել ավտոբուսի վարորդը, 19-ամյա մի աղջիկ եւ Շվեդիայի մի քաղաքացի: Ողբերգությունը տեղի է ունեցել Օսլոն հայտնի լեռնային առողջարան Վալդրեսին կապող մայրուղում: Մարդասպանը 31-ամյա տղամարդ էր Հարավային Սուդանից:





























