Երգիչ Գրիգորի Լեպսը, որի նկատմամբ ԱՄՆ-ն նախորդ շաբաթ պատժամիջոցներ է սահմանել, մտադիր է հանդիպել ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի հետ: Այս մասին հայտնել է  երգչի մամուլի քարտուղար Մայա Սերիկովան: Երգիչն այժմ Վլադիվոստոկում է եւ կվերադառնա նոյեմբերի 15-ին, հայտնում է ՌՍՆ-ն:

Սնոուդենի փաստաբանը նշել է, որ հանդիպումը ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած գաղտնալսումներին կվերաբերի:

Միաժամանակ, ԱՄՆ-ի իշխանությունները Լեպսին կոչ են արել բողոքարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության սեւ ցուցակում հայտնվելը:  Այս մասին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Սալիվանը:

Նա նշել է, որ եթե երգիչը դա թյուրիմացություն է համարում, կարող է բողոքարկել եւ նշել, որ մաֆիայի հետ կապ չունի, փոխանցում է Life News-ը:

Հիշեցնենք, Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը երգչին ընդգրկել էր իր պատժացուցակում՝ Brothers' Circle հանցախմբի հետ կապերի մեջ մեղադրելով:

Լեպսի ներևկայացուցիչը մեղադրանքներն անհիմն էր անվանել, Կրեմլն էլ հայտարարել էր, որ  առավել մանրամասն հիմնավորումներ է ակնկալում ԱՄՆ-ից: