Չինական Տայյուան քաղաքում կոմկուսի գրասենյակի մոտ պայթյունները կազմակերպվել են ինքնաշեն պայթուցիկների միջոցով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանական աղբյուրները: Դեպքի վայրում ոստիկաններ են աշխատում:

Ավելի վաղ Չինական կենտրոնական հեռուստաալիքը հաղորդել էր, որ մի քանի պայթուցիկներ էին տեղադրվել դեկորատիվ ծաղկամաններում: Հեռուստատեսության տվյալներով՝ վնասվել են տասնյակից ավելի ավտոմեքենաներ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հաղորդվում է, որ պայթյունի արդյունքում զոհվել է մեկ մարդ եւս յոթ մարդ վիրավորվել է: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:

Պայթյուններ Չինաստանի կոմկուսի գրասենյակի մոտ. կան զոհեր