Greenpeace բնապահպանական կազմակերպության ակտիվիստները ներկայումս բողոքի ակցիա են անցկացնում Մոսկվա գետի վրա՝ ուղղված Arctic Sunrise-ի աջակցությանը:Այս մասին հաղորդվում է կազմակերպության թվիթթերում:
Ի նշան իրենց ձերբակալված գործընկերների հանդեպ սոլիդարության, բնապահպանները կազմակերպության լոգոտիպերով նավ են իջեցրել ջրի վրա՝ պահանջելով ազատ արձակել ակտիվիստներին, փոխանցում է «Polit.Ru»-ն:
Հոկտեմբեր քսաներկուսին Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հաղորդել է, որ ՔԿ-ն բնապահպանների գործողությունները վերաորակավորել է որպես «խուլիգանություն»:



























