Մոսկվայում նոյեմբերի 26- 29 կանցկացվեն Երեւանի օրեր: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրավերով միջոցառումներին ներկա է լինելու նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Երեւանի օրերը Մոսկվայում» նախաձեռնության շրջանակներում  տեղի կունենան մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Մոսկվա-Երեւան երիտասարդկան սպորտային խաղեր, «Հայկական մոտիվներ: Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի հավաքածուի ցուցահանդես», բիզնես-համաժողով եւ հայկական գինիների համտես եւ այլն:

Բացի այդ, նախատեսվում է Երեւանի ու Մոսկվայի քաղաքային իշխանությունների գործադիր մարմինների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրում:

Նախագծի կազմակերպիչներն են Մոսկվայի կառավարությունն ու Երեւանի քաղաքապետարանը: