Հայկական կողմը ճշտում է լրատվամիջոցնեի տարածած տեղեկություններն այն մասին, որ Վրաստանի հետ սահմանին երեխայի եւ թմրանյութերի հետ կնոջ են ձերբակալել: Այս մասին NEWS.am-ին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

www.apsny.ge-ի տեղեկություններով՝ «Սադախլո» ՀԱԿ-ում ձերբակալվել է Հայաստանից Վրաստան ժամանած Մ. Ա.-ն՝ նորածնի հետ: Խուզարկության ընթացքում երեխայի տաբատի գրպանից թմրանյութ է հայտնաբերվել, ենթադրաբար՝ մարիխուանա: Թմրանյութեր եղել են նաեւ կնոջ բաճկոնի գրպանում:

Թմրանյութերի ընդհանուր քաշը 51 գրամ է: