Տաջիկստանի նախագահի ընտրություններին ընտրատեղամասերի մոտ հերթեր են գոյանում: Երկրի ԿԸՀ-ի տվյալով՝ ընտրատեղամասերը բացվելուց չորս ժամ անց  մասնակցությունը կազմում էր ավելի քան  40%: «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ շատերը եկել էին նախքան ընտրատեղամասի բացվելը:

Արդեն քվեարկել է հիմնական թեկնածու  Էմոմալի Ռահմոնը: «Ազիա պլյուս»-ը հայտնում է, որ գործընթացն առանց լրագրողների է անցել:

Բացի գործող նախագահից, ընտրություններին մասնակցում են եւս հինգ թեկնածուներ:

«Կոմերսանտի» փոխանցմամբ՝ Էմոմալի Ռահմոնը պաշտոնավարում է արդեն 20 տարի: Նա առաջին անգամ ընտրվել էր 1994թ.: Այժմ նա արդեն չորրորդ անգամն է առաջադրվում: