Թուրքիայում «Մեդալների եւ նշանների մասին»  համար 2933 օրենքի 13-րդ կետի փոփոխությամբ այսուհետ պետական մեդալների եւ նշանների վրա տեղ չեն զբաղեցնի Աթաթուրքի պատկերը եւ «Թուրքիայի հանրապետություն» գրության կարճ տարբերակը՝ T.C (Turkiye Cumhuriyeti):

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ «Մեդալների եւ նշանների մասին» օրենքի փոփոխությունը հաստատվել է 2013-ի հոկտեմբերի 28-ին, նախարարների խորհրդի կողմից եւ հրապարակվել նոյեմբերի 5-ին, Պաշտոնական թերթում։

Այս փոփոխության դեմ են դուրս եկել Աթաթուրքի կողմից հիմնադրած ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակացության պատգամավորները։  CHP-ի փոխնախագահ Ումութ Օրանը այս փաստի առթիվ գրավոր հարցադրում է ուղղել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։