Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո կարող է Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ կապող օղակ դառնալ, նոյեմբերի 6-ին հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը:
Ըստ Յանուկովիչի՝ Կիեւը Եվրոպայի «ուղեծրում» ներգրավելը Եվրամիության ընդլայնումը չէ, այլ Բրյուսելի կողմից «եվրասիական ուսի» ձեռքբերումը:
«Ուկրաինան, որի տարածքում է գտնվում Եվրոպայի կենտրոնը, կարող էր կապող օղակ լինել ԵՄ-ի եւ Եվրասիական միության միջեւ՝ ապահովելով միասնական եվրոպական տնտեսական տարածքի ստեղծում», - հայտարարել է Յանուկովիչը Համաշխարհային տնտեսական ֆորումի տարածաշրջանային նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Կիեւի կողմից նման առաքելության իրագործումը հնարավոր է միայն ԵՄ-ի եւ Եվասիական միության հետ գործընկերային հարաբերությունների դեպքում:
«Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագիր ստորագրելը մեր համագործակցության որոշակի փուլի ավարտը չէ, այլ լայնածավալ ինտեգրացիոն գործընթացի սկիզբը», - հավելել է Յանուկովիչը:




























