Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման համար ամերիկահայ բարերար Վարուժան Կյուրեղյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվելու մասին։

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` երաժշտարվեստի զարգացման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների  համար եւ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ անվանի քանոնահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով` երաժշտարվեստի զարգացման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների  համար եւ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել անվանի դուդուկահար, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասախոս, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովին։