Twtitter-ի բաժնետոմսերի գինը IPO-ում կազմել է 26 դոլար՝ մեկ արժեթղթի դիմաց, հաղորդվում է ընկերության պաշտոնական էջում:
Դա նշանակում է, որ արժեքը սպասվածից ավելին է. նոյեմբերի 5-ին ընկերությունն ավելացրել էր առաջին հապարակային տեղադրման գնային տիրույթը` 17 -20 դոլարից մինչեւ 23-25 դոլար՝ մեկ արժեթղթի դիմաց: Պատճառը ներդրողների կողմից մեծ պահանջարկն է: Սպասվում է, որ աճուրդը կսկսվի նոյեմբերի 7-ին` Նյու Յորքի բորսայում (NYSE):
Twitter –ը մտադիր է վաճառել 70 միլիոն բաժնետոմս, որոնք գնահատվում են 1,62 միլիարդ դոլար, հայտնում է BFM.RU-ն:
Կապիտալիզացման ցուցանիշը կազմում է 14,1 միլիարդ... Հայտնի է նաեւ, որ տեղադրումը կազմակերպած բանկերը հնարավորություն կունենան 30 օրվա ընթացքում ձեռք բերել հավելյալ 10,5 միլիոն արժեթուղթ: Բաժնետոմսերի ընդհանուր արժեքն այդ դեպքում կկազմի 2,1 միլիարդ դոլար:




























