Հանրապետական կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, Գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ քննարկվելու են ներկուսակցական, ներքաղաքական հարցերը: Դիտարկմանը, թե նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերը կքննարկեք, Ռուբեն Թադեւոսյանը նշեց. «Կարծում եմ՝ անդրադարձ կլինի»: