Երեւանի Վարդանանց 14/1 շենքի 6-րդ հարկից, այսօր՝ նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան ծուխ է նկատվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ ՀՓՋ-ի ավտոսանդուղքը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 27-րդ բնակարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.33-ին, մարվել` 07.36-ին:

Խոհանոցում այրվել են ջեռուցման կաթսա, կահույք (մոտ 2 քմ)  եւ կախովի առաստաղ (6 քմ):