Բոսթոնում նոյեմբերի 5-ին կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքների հրապարակումից մի քանի րոպե անց Մարտին Ուոլշի բջջային հեռախոսին զանգ է եկել: Պարզվել է՝ նրան զանգահարում է ինքը՝ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

«Ապրես, Մարտի: Դու արեցիր դա»,- խոսափողից այն կողմ բացականչել է Բայդենը: Միակ բայցն այն էր, որ Մարտին Ուոլշը այն մարդը չէ, որ հաղթել է քաղաքապետի ընտրություններում, պարզապես նույն անուն-ազգանունն ունի: Պարզվել է, փոխնախագահը սխալմամբ զանգահարել է Մարտին Ուոլշին, որը նախկինում կատարում էր սենատոր Էդվարդ Քենեդու օգնականի պարտականությունները, իսկ այժմ ղեկավարում է կառավարական կազմակերպությունների հետ կապերի տեղական ընկերությունը, հայտնում է  NEWSru.com-ը:

Նոր քաղաքապետի անվանակիցը պատմել է, որ փոխնախագահն իրեն սխալմամբ շնորհավորած միակ քաղաքական գործիչը չէ:

«Կինս ծիծաղում էր՝ լսելով, թե ինպես են աշխարհի հզորները զանգահարում ինձ՝ հաղթանակի առթիվ շնորհավորելու», - նշել է Ուոլշը: Ըստ նրա՝ ինքը շատ չի զարմանա, եթե ապագայում էլ Բոստոնի քաղաքապետին հասցեագրված զանգեր ստանա: «Բոստոնում ես առնվազն 8 Մարտին Ուոլշի եմ ճանաչում», - նշել է նա: