«Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպը, որն առաջին անգամ հրապարակվել է 1926թ, ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ: Նման արդյունքներ է ցույց տվել հարցումը, որն անցկացրել է քրեական ժանրի գրողների ասոցիացիան:
Ինչպես The Independent-ն է հաղորդում, հետազոտության ընթացքում հարցմանը մասնակցել է վեց հարյուր հեղինակ, որոնք դետեկտիվներ են գրում: Մրցույթին մասնակցել է տասը ստեղծագործություն, որոնց թվում բացի Ագաթա Քրիստիի ստեղծագործություններից ներկայացված են եղել Արթուր Քոնան Դոյլինը, Ռեյմոնդ Չանդլերինը, Թոմաս Հարիսինը:
Լավագույն հեղինակ է ճանաչվել Ագաթա Քրիստին, իսկ դետեկտիվների լավագույն շարքի հեղինակ՝ Արթուր Քոնան Դոյլը, հաղորդում է Russia Today-ը:





























