Ֆիլիպինների իշխանությունները տարհանում են առափնյա շրջանները՝ «Խայան» թայֆունի մոտենալու հետ կապված:
Թայֆունին փոթորիկների Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի բարձրագույն՝ հինգերորդ աստիճան է վերագրվել:
Վտանգ կա, որ թայֆունը կարող է լուրջ ավերածություններ գործել Ֆիլիպինների հարավային մասում: Իշխանությունների տվյալով՝ թայֆունը կենտրոնական կղզիներ կարող է հասնել արդեն ուրբաթ օրը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առափնյա եւ սողանքային շրջանների բնակիչների տարհանումից բացի, որոշ քաղաքներում փակվել են դպրոցներն ու այլ հաստատությունները, իսկ ձկնորսական նավերին հրահանգվել է ափ վերադառնալ:





























