NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է կանադական Կոնկորդիա համալսարանում պատմության պրոֆեսոր ու ցեղասպանությունների ու մարդու իրավունքների ուսումնասիրման Մոնրեալի ինստիտուտի տնօրեն Ֆրենկ Չոկի հոդվածը, որը հրապարակվել է «The Montreal Gazette»-ում:
Կա՞ արդյոք կապ վերջին երկու իրադարձությունների միջեւ: Գերմանիայում հայտնաբերել են 1400 մոդեռնիստական նկաչ մյունխենյան բնակարանում, որոնք գողացել էին նացիստները հրեա կոլեկցիոներներից: Մալիում սպանել են երկու ֆրանսիացի լրագրողի, իսկ «Ալ-Քաիդայի» տեղի զինված խմբավորումները վճռականորեն մտադիր են ներխուժել Թիմբուքթու ու ոչնչացնել մզկիթներ, արաբական 500-ամայ ձեռագրեր:
Այո, այս միջադեպերը կապված են միմյանց, ու այդ կապը հանգամանորեն կուսումնասիրվի Կոնկորդիայի համալսարանի կոնֆերանսում «Ոչնչացված մշակույթ, գողացված ժառանգություն»: Նացիստական Գերմանիայում մոդեռնիստական արվեստի հափշտակումն ու Մալիում մշակության ժառանգության սպառնացող վտանգը ցույց են տալիս, որ արմատացած կարծրատիպն այն առթիվ, թե գոյություն ունի միայն ինչ-որ բան անելու միայն «ճիշտ ուղի», մարդկանց բաժանումը «մենքի» ու «նրանքի» միմյանց կապում են մշակութային գողերին ու մարդասպաններին:
Սա է պետք է հիշեցնի մեզանից յուրաքանչյուրին, որ մշակույթի, կրոնի վրա հարձակումն ու «ռասաները» հաճախ զանգվածային չարագործության նախանշան են հանդիսանում: «Էթնոցիդը» մի տերմին է , որ նշանակում է մշակույթի ոչնչացման փորձ: Հաճախ անտեսվում է , որ այն պատմության մեջ նախորդել է մի շարք զանգվածային վայրագությունների: Կանադայում մենք տեսանք բնիկների լեզուներն ու մշակույթները ոչնչացնելու փորձ, որը հանգեցրեց գիշերօթիկ դպրոցների բացման, իսկ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի սեփականության օտարումն ու սխալ որակավորումը վարկաբեկում են ժամանակակից Թուրքիային:




























