Փրկարար ծառայությունը նոյեմբերի 7-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում` Հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Porsche Cayenne մակնիշի 41EM100 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել մոտակա ձորակը:

Հրշեջ-փրկարարները վարորդ՝ 1972թ. ծնված Հ. Ս.-ին, ուղեւորներ՝ 1985թ. ծնված Մ. Գ.-ին եւ Է. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության: