ՄԱԿ-ի ԱԽ-ում 2014թ. հունվարից ոչ մշտական անդամ կդառնա Հորդանանը: Այն կզբաղեցնի Սաուդյան Արաբիայի տեղը, որից վերջինս ավելի վաղ հրաժարվել էր:

Ըստ անանուն աղբյուրի` ՄԱԿ-ում Հորդանանի դեսպան արքայազն Զեյդ ալ-Հուսեյնը Աման էր մեկնել նոյեմբերի 7-ի երեկոյան` միջազգային կազմակերպությունում երկրի նոր դերի վերաբերյալ խորհրդատվության:

Ավելի վաղ այս շաբաթ Հորդանանը հրաժարվել էր ՄԱԿ-ի ԱԽ-ի Մարդու իրավունքների խորհրդում իր տեղից, եւ այժմ Սաուդյան Արաբիան միակ թեկնածուն է, որը կարող է հավակնել դրան:  Այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա 2013թ. նոյեմբերի 12-ին, հաղորդում է rbc-ն:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Սաուդյան Արաբիան Չադի, Չիլիի, Լիտվայի եւ Նիգերիայի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ էր ընտրվել` երկու տարի ժամկետով:  Վճիռը կայացվել էր ՄԱԿ-ի ԳԱ-ի անդամների գաղտնի քվեարկության ճանապարհով: Այդ երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ում կզբաղեցնեն Ադրբեջանի, Գվատեմալայի, Մարոկկոյի , Պակիստանի եւ Տոգոյի տեղերը:

Սակայն Էր Ռիյադը հրաժարվել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ոչ մշտական անդամությունից` ի նշան բողոքի, որ «այդ մարմինն ի վիճակի չէ դադարեցնել պատերազմները եւ կարգավորել հիմնախնդիրները»:

Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամությունից