Չինաստանում ձերբակալվել է Կոմկուսի Շանսի նահանգի Տայյուան քաղաքի գրասենյակի մոտի պայթյունների կազմակերպման կակածյալը։

Ըստ տեղի իշխանությունների` 41-ամյա Ֆեն Չժիցզյունն արդեն խոստովանել է պայթյունները կազմակերպելը: Պարզվել է, որ տղամարդը նախկինում դատապարտված եղել է ինը տարվա ազատազրկման` կողոպուտի համար, հաղորդում է Associated Press-ը:

Կասկածյալի բնակարանում հայտնաբերել են պայթուցիկ սարքերի տարրեր եւ ահաբեկչության հանցակցության այլ ապացույցներ: Նրա արարքի հնարավոր դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, հայտնում է «lenta.ru»-ն:

Հիշեցնենք, որ Տայյուանում պայթյուններ էին տեղի ունեցել նոյեմբերի 6-ին` տեղի ժամանակով առավոտյան 7:40-ին: Ահաբեկչության հետեւանքով զոհվել էր մեկ մարդ եւ վիրավորվել ութը: 

Պայթյուններ Չինաստանի կոմկուսի գրասենյակի մոտ. կան զոհեր