Չինաստանի երկհարկանի բաղնիքում փլվել է տանիքը. զոհվել է հինգ մարդ, 12-ը վիրավոր են:
Փլուզումը, ըստ տեղական լրատվամիջոցների, տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի երեկոյան: Դեպքի պահին բաղնիքում 17 մարդ է գտնվել, բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Հինգ մարդ ստացած վնասվածքներից մահացել է: Մնացած վիրավորների վիճակը կայուն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպի պատճառները ճշտվում են:





























