Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչինչ չի փոխի: Այս մասին այսօր` նոյեմբերի 8-ին հրավիրված ասուլիսին ասաց  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով, խորհրդարանի հրաժարականի  նախադեպ չունենք, իսկ նախագահի նախադեպ ունենք: «Եկեք մի պահ վերaդառնանք այդ ժամանակները եւ տեսնենք` ինչ տեղի ունեցավ այդ հրաժարականից հետո: Փաստն այն է, երբ իշխանակիր ուժը հրաժարական է տալիս նրա պաշտոնակատարն է դառնում ԱԺ նախագահը կամ վարչապետը, բոլորն էլ նույն թիմից: Նույնը եղավ ինսունականներին ու ոչինչ չփոխվեց»,- ասաց Պարույր Հայարիկյանը: Նա նշեց, որ նախագահական ընտրություններն էլ ոչինչ չփոխեցին: Պարույր Հայրիկյանը կարծում ք, որ նախագահի  հրաժարականը արդյունավետ կլինի մի պայմանում: Բայց մինչեւ այդ մի օրինակ բերեց. «Օրինակ, ձեր լավ բարեկամը ձեզ  հարսանիքի է հրավիրել: Բայց ձեր հարեւանը ասում է՝ նույն օրը ես էլ եմ հարսանիք անում: Հարեւանը ասում է, եթե մեր հարսանիքին չգաս, վատ կլինի, հավերդ կգողանամ, ձվերդ կվնասեմ: Ասում ես՝ լավ էն հարսանիքին չեմ գնում, գալիս եմ քո հարսանիքին: Հարսանիքից  մեկ օր առաջ էլ ասում են, թե խնամիները այդքան էլ տրամադրված չեն, որ գաս էնպես, որ մի արի: Արդյունքում, ոչ մի հարսանիքին էլ չգնացիր: Հայերեն ասած փչացավ, մեզ փչացնում են ու սա ամեն հայ մարդ գիտակցում է: Հենց այս օրերին պետք է մի բան անենք»:

Նա նշեց, որ նախագահի հրաժարականը արդյունավետ կլինի այն դեպքում, որ մինչեւ այդ որոշ նշանակումներ անի , որ ինսունականների նման իշխանությունը ցածրորակ ՀՀՇ-ականներին չանցնի: «Վարչապետ նշանակավի բանիմաց մարդ, Ռուսաստանի պահվածքին համպատասխան գնահատականներ տալու եւ եվրոպական արժեքային համակարգին հոգեւոր կապ ունեցող մարդ: Դրանից հետո հրաժարականի կոչ անի ԱԺ նախագահին, որ չդառնա նախագահին փոխարինող: Բայց սա համարենք երեւակայական քայլ»,- ասաց Պարույր Հայարիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am