Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 11-ին,  ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Անիբալ Կաբրալին (նստավայրը` ք. Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխնախարար Հովակիմյանը հաջողություն է մաղթել դեսպանին եւ հույս հայտնել, որ իր առաքելության ընթացքում վերջինս կնպաստի երկու երկրների միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը: Քննարկվել են նաեւ միջազգային կառույցներում փոխգործակցությանն ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: