ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի առաջիկայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում մենք մեծ առաջընթաց ենք գրանցել։ Շատ շուտով մենք հանդիպում կունենանք»,- լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։
Հարցին, թե հատկապես ում հետ են ծրագրված հանդիպումները, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ»։





























